Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) «Մաղլիվի» և «Գանիվի» մասնաշենքի ուսանողները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։
Ցույցի մասնակիցները փակել են ճանապարհը, երթով շարժվում են դեպի ԹՊՀ առաջին մասնաշենք։
«Վրաստա’ն»,-վանկարկում են ուսանողները։
Երեկոյան նրանք պատրաստվում են միանալ Թբիլիսիում կայացող ամենօրյա ցույցի ալիքին։
Հիշեցնենք, եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։