«Դիմավորի՛ր Կոբախիձեին». Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) 2-րդ մասնաշենքի մոտ այս կարգախոսով բողոքի ցույց է ընթանում։ Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը։
Ցույցի մասնակիցները նախատեսում էին ցույցով դիմավորել վարչապետ Իրակլի Կոբախիձեին, ով ամեն շաբաթ օր դասախոսություններ է կարդում ԹՊՀ-ում և այս կերպ բողոքել «գործակալների օրենքի» դեմ։ Սակայն հայտնի չէ՝ Կոբախիձեն եկել է համալսարան, թե ոչ, քանի որ մուտքի մոտ նրան տեսնող չի եղել։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ուսանողները Կոբախիձեին դիմավորում են բողոքի ցույցով։ «Գործակալների օրենքին» դեմ ուսանողները հավաքվել էին նաև համալսարանում անցած շաբաթ օրը, որտեղ նրանց նկատմամբ ֆիզիկական բռնության էր կիրառվել:
Նշենք նաև, որ երեկ Թբիլիսիում հերթական լայնածավալ ցույցն է անցկավել ըննդեմ «գործակալների մասին օրենքի»։ Ցույցին մասնակցում էին հազարավեր քաղաքացիներ, ուսանողներ, ուսուցիչներ և այլն: