
Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ կենսաթոշակային վարկը կախված կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքից և կկազմի առավելագույնը 15 տոկոս։
«Ելնելով այն հանգամանքից, որ մենք ակնկալում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազում, ապա վարկերի տոկոսադրույքը զգալիորեն կնվազի, և կենսաթոշակառուների համար վարկերի և սպասարկման պայմաններն այս տարիների ընթացքում էլ ավելի մատչելի կդառնան»,- ասել է Ազարաշվիլին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ սոցիալական պաշտպանության և ֆինանսների նախարարները, ինչպես նաև համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչներ աշխատել են որոշումների ընդունման վրա:
Նշենք նաև, որ Վրաստանում մոտ 800 հազար թոշակառու կա, նրանց գրեթե կեսը կենսաթոշակային վարկեր է վերցրել։
Կարդացեք նաև՝
Վրաստանում առաջիկա տարիներին կենսաթոշակները կրկին կփոխանցի «Լիբերթի բանկը»