Վրաստանում մեկնարկել է թոշակառու ուսուցիչների պարգևատրման ծրագրի երկրորդ փուլը: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, ծրագրի առաջին փուլը, որին մասնակցել է 6 հազար 450 ուսուցիչ, հաջողությամբ է պսակվել: Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ:
«Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի 2019 թվականի ավարտին: Այն մի կողմից պետք է երիտասարդ ուսուցիչներ ի հայտ բերի կրթական համակարգում, մյուս կողմից մեր պատվավոր ուսուցիչներին պատվավոր թոշակի հնարավորություն կտա: Սա շատ կարևոր ծրագիր է, վստահ եմ, որ նույն հաջողությամբ և արդյունավետությամբ կշարունակվի»,- հայտարարել է Գախարիան: