
Թորիայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատարանը որոշում կայացրեց․ 11 քաղաքացու որպես խափանման միջոց սահմանվեց նախնական կալանք 2 ամիս ժամկետով: 11-ից երեքը Թորիա գյուղի բնակիչներ են: Թորիացիները բողոքում են՝ դեմ են, որ ձերբակալվածները տեղափոխվեն մեկուսարան: Այս մասին տեղից հայտում է Ալիք Մեդիայի թղթակիցը:
Գործով հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Թեմայի շուրջ մանրամասներ՝
Թորիացիները պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին. ի՞նչն է դարձել ծեծկռտուքի առիթ