
Թող Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տա: Պատժեք բոլոր բռնարարներին:
Նման պահանջով վրացական չորս հեռուստաընկերություն 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը: Եթերն ընդհատել են Pirveli, Mtavari Arkhi, Formula և Kavkasia հեռուստաընկերությունները:
Էկրանին միայն սև ֆոն է, որի վրա սպիտակ տառերով գրված են հուլիսի 5-ի իրադարձությունների հետևանքով տուժած լրագրողների անուն-ազգանունները: