Թմրանյութերին առնչվող հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 3 քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պարունակող բույսի ապօրինի աճեցման, առանձնապես խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու մեղադրանքով ձերբակալվել է 3 քաղաքացի։

«Ձերբակալվել են 1964 թվականին ծնված Խ. Խ.-ն, 1982 թվականին ծնված Թ. Մ.-ն և 1985 թվականին ծնված, նախկինում դատված Ա. Ն.-ն»։

«Իրավապահները առգրավել են առանձնապես մեծ քանակությամբ «մարիխուանա» տեսակի թմրանյութ ձերբակալված անձանց բնակարաններից և նրանց ջերմոցներից», — ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշված հանցագործությունների համար նախատեսված է մինչև 12 տարվա ազատազրկում։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 265-րդ և 273-րդ հոդվածներով։