
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկության համաձայն, օրերս երկրի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրանյութերին առնչվող հանցավորության համար մեղադրվող 52 անձ է ձերբակալվել, նրանց թվում՝ 37 թմրավաճառ։
Ըստ ՆԳՆ-ի՝ խոշոր և հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ ստանալ-պահելու, վերցնելու, վերցնելու փորձի և Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Նիգերիայի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ:
Նշված հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ։