Թմրամիջոցների ապօրինի շրջանառման մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, իրացնելու կամ իրացնելու փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ։

Ըստ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ ձերբակալվածների բնակարաններում, նաև այլ վայրերից խուզարկությունների արդյունքում որպես ապացույց առգրավվել է թմրամիջոցների 2 տեսակ՝ «հերոին» և «չոր մարիխուանա»։

Այս հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։