
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդագրության՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահման համար մեղադրանք է առաջադրվել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1990 թվականին ծնված Մ.Վ.-ին։ Նրան ձերբակալել են։
Հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Թմրանյութի մեղադրանքով ձերբակալվածի անձնական իրերի և տրանսպորտային միջոցների խուզարկությամբ որպես ապացույց առգրավվել է առանձնապես խոշոր չափի՝ 91 փաթեթ «Մեթադոն» թմրամիջոց», — հաղորդել են ՆԳՆ-ից։