Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, թե իրենց թիմն աջակցում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները։
«Եթե հատուկ ջոկատայինի կողմից սխալ քայլ է արվել, ապա դա դեռ պետք է ապացուցվի: Ես կողմնակից եմ, որպեսզի բոլոր հարցերին տրվեն լիարժեք պատասխաններ: Այս հիստերիան բարձրացրել է Միխեիլ Սաակաշվիլին իր թիմի հետ միասին՝ իրենց կատարած սխալները քողարկելու համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին նաև հայտարարել է, որ երիտասարդների անկեղծ բողոքը Սաակաշվիլին և նրա թիմն իրենց շահերի համար դաժանորեն օգտագործեցին և ակցիան ցրելու պատճառը նրանց կողմից արված սադրանքներն էին: