
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, իշխող թիմը եկել է ընդհանուր դիրքորոշման, որի համաձայն Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան չպետք է հրաժարական տա:
Նրա խոսքով հունիսի 21-ի լույս գիշերը տեղի ունեցած բացթողումներով կզբաղվի հետաքննությունը:
«Տեղի ունեցավ խորհրդարան ներխուժելու փորձ, ինչը ինքնըստինքյան իշխանությունը զավթելու փորձ էր: Սրան պետք էր խիստ պատասխան տալ: Ամենածանրը, սակայն, քաղաքացիներին հասցված վնասվածքներն են, նրանցից ոմանց տեսողության կորուստը, ինչի մասին դժվար է խոսել: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների պատասխանին, դա այլընտրանքային էր․ ներխուժման փորձին պետք էր պատասխան տալ»,- հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք՝ Կոբախիձեն անսալով ցուցարարների պահանջին նույն օրը հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակի պաշտոնից։