
Խորհրդարանի մուտքերից մեկի մոտ, որտեղ հավաքված են ընդդիմության անդամներն ու մի շարք ցուցարարներ, թղթե ինքնաթիռներ գցեցին խորհրդարանի շենքի ուղղությամբ: Թղթե ինքնաթիռները «ամո՛թ է», «ստրուկ» գրառումներով են:
«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Սերգո Ռատիանիի խոսքերով, ակցիայի նպատակն է «սիմվոլիկ գործողությամբ նրանց ցույց տալ, թե ինչ են իրենցից ներկայացնում»:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից այստեղ են հավաքվել ընդդիմության անդամները և քաղաքացիական ակտիվիստներ: Ընդդիմությունը հայտարարել էր, որ արգելափակելու է խորհրդարանի մուտքերը:
Տարածքում մոբիլիզացված են ոստիկանական ուժեր: Նրանք երկաթե պատնեշներ են դրել ցուցարարների և խորհրդարանի շենքի միջև: