
default
Թեթրիծկղարո-Դաղեթի-Տոպանի-Բոլնիսի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ-անոց հատվածի վերականգնումը ավարտման փուլում է, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։
Հաղորդագրության համաձայն՝ վերականգնվող հատվածը վնասված էր, ծրագրի ավարտից հետո հնարավոր կլինի շարժվել նորացված և հարմարավետ ճանապարհով։ Նշված ճանապարհը կապում է Թեթրիցկղարոյի և Բոլնիսիի մունիցիպալիտետները։
Նախագիծը նախատեսում է ճանապարհի տեխնիկական բարելավում, ճանապարհի ծածկի վերականգնում, հեղեղատարների և առկա արհեստական կառույցների նորոգում և նորերի կառուցում, բակերի և կանգառների մուտքերի վերանորոգում և ճանապարհի երթևեկելի մասի գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում։
Ծրագրի արժեքը կազմում է 4,1 մլն լարի և նախատեսվում է ավարտել այս տարվա նոյեմբերին։