
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտնել է, որ «բաթումցի դրոշակակիր», ցույցերի մասնակից Թեմուր Քաթամաձեն, որն արդեն 35 օր հացադուլի մեջ է և ստանում է միայն ջուր, փետրվարի 15-ից հրաժարվում է բժշկական հետազոտություններից։
2025 թվականի հունվարի 16-ից Թեմուր Քաթամաձեն գտնվում է ներքին գործերի նախարարության ժամանակավոր պահման կենտրոնում։ Նրան վտարում է սպառնում։
«Ի նշան բողոքի՝ փետրվարի 15-ից, հացադուլին զուգահեռ, Թեմուրը հրաժարվում է ժամանակավոր պահման վայրում հետազոտություններ անցնելուց»,- հայտնել է GYLA-ն։
Կազմակերպությունը հրապարակել է Թեմուր Քաթամաձեի բանտից ուղարկված նամակը։
«Ռեժիմի դեմ մարտի դաշտում, Մզիա Ամաղլոբելիից հետո, հիմա ես եմ վերցնում «դրոշը» և կշարունակեմ հացադուլս մինչև վերջ։
2025 թվականի փետրվարի 15-ից հրաժարվում եմ նաև ժամանակավոր միգրացիոն պահման կենտրոնում բժիշկների հետ ամենօրյա խորհրդատվություն և թեստ անցնելուց», — ասված է Քաթամաձեի նամակում։
Թեմուր Քաթամաձեն Բաթումիի ոստիկանության վարչության մոտ ձերբակալվել է հունվարի 11-ին: Երկրորդ անգամ նրան ձերբակալել են հենց մեկուսարանից դուրս գալու պահին։