Թեմուր Քաթամաձեն դադարեցրել է հացադուլը

Բաթումցի «դրոշակակիր» Թեմուր Քաթամաձեի ընկերոջ՝ Նանա Կակուլիայի խոսքի հիման վրա «Բաթումելեբի» լրատվամիջոցը գրել է, որ Քաթամաձեն դադարեցրել է հացադուլը (ի պաշտպանություն Ճիաթուրայի հանքագործների)։

Նանա Կակուլիան ապրիլի 5-ին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միգրացիոն վարչության ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում այցելել է Թեմուր Քաթամաձեին, և ինչպես ինքն է հայտնել «Բաթումելեբի»-ին` Քաթամաձեի առողջական վիճակը բավարար է։

Թեմուր Քաթամաձեն ապրիլի 1-ին երկրորդ անգամ էր հացադուլ սկսել։ Մինչ այդ նա մարտի 5-ին դադարեցրել էր 48-օրյա հացադուլը։

Նախօրեին՝ մարտի 4-ին, նրան տեղափոխել էին կլինիկա։ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի տվյալներով՝ հացադուլի ընթացքում նա արդեն նիհարել էր 20 կիլոգրամից ավելի։

Թեմուր Քաթամաձեն ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով` անհնազանդություն ոստիկանի պահանջին։