
Բաթումիի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն դադարեցրել է հացադուլը։ Տեղեկությունը Formula լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան հաստատել է «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
Քաթամաձեն 48 օր հացադուլի մեջ էր։
Նա բուժումը կշարունակի «Վիվամեդ»-ում։
«Նա անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու կոնսուլտացիաները, որոնք անհրաժեշտ են եղել իր դեպքում, և տեղափոխվել է բուժհաստատություն։ Լաբորատոր արդյունքների հիման վրա կարելի է ասել, որ նրա առողջական վիճակը բավարար է»,- ասել է Չխաիձեն։
Քաթամաձեի կլինիկա տեղափոխվելու մասին այսօր տեղեկություն էր տարածել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն։