
Բաթումիի ցույցերի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեն արդեն 46 օր ի նշան բողոքի հացադուլի մեջ է, և նրա կյանքին վտանգ է սպառնում։
«Վրաստանի համար» կուսակցության Բաթումիի քաղաքային խորհրդի անդամ Ակակի Գվիանիձեն այցելել է Թեմուր Քաթամաձեին և «Բաթումելեբի»-ի հետ զրույցում ասել է, որ նրա վիճակը շատ ծանր է։
«Մի քանի օրից նա չի կարողանա ինքնուրույն քայլել, և դա ինքն էլ է հաստատել։ Իմ կարծիքով, շատ ծանր է վիճակը»,- ասում է Ակակի Գվիանիձեն։
Փետրվարի 13-ի դրությամբ Թեմուր Քաթամաձեն սովի պատճառով նիհարել էր 17 կիլոգրամ։ Նրա փաստաբանն ասել է, որ Թեմուր Քաթամաձեն ի նշան բողոքի հրաժարվում է հետազոտություններ անցնել և բժշկի հետ հանդիպել։
Հիշեցնենք. Թեմուր Քաթամաձեն ձերբակալվել է հունվարի 11-ին Բաթումիում ցույցի ժամանակ` Վրաստանի Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով` ոստիկանության պահանջին չենթարկվելը։ Նրան դատապարտել են 5-օրյա կալանքի։ Երբ հունվարի 16-ին նա դուրս է եկել մեկուսարանից, կրկին ձերբակալվել է, և այժմ նրան Վրաստանից արտաքսում է սպառնում։