
Թեմուր Աբազովը Մառնեուլիի սակրեբուլոյին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նրա հայտարարությամբ, դատական գործընթացը, հնարավոր է, մի քանի ամիս շարունակվի, ուստի չի ցանկանում լինել և՛ մեղադրյալ, և՛ պաշտոնյա: Մառնեուլիի նախկին քաղաքապետն արդարացնող դատավճռի հույս ունի: Հայտնում է Վրաստանի առաջին ալիքը:
Նախորդ տարվա հունիսի 13-ին Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը ձերբակալվել էր` Մառնեուլիի բնակչի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի համար։
Դեկտեմբերի 13-ին Աբազովին դատարանը 10 000 լարի գրավի դիմաց ազատ էր արձակել: