Թելավիում այսօր առավոտից ընթանում են Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքը, Էրեկլե երկրորդ թագավորի պալատի դիմաց արդեն սկսվել է բեմի կառուցումը: Այսօր Թելավի, հավանաբար, կժամանեն նաև երդմնակալության կազմակերպչական հանձնաժողովի անդամները:
«Վարչապետի հրամանագրով ստեղծված երդմնակալության նախապատրաստական հանձնաժողովի անդամները օրվա երկրորդ կեսին կժամանեն և վերջնական մանրամասների շուրջ համաձայնության կգան, թե ինչպես պետք է լինի բեմի դասավորությունը, ինչպիսի տեսք կունենա այս տարածքը»,- Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Թելավիի պատմա-ազգագրական թանգարանի տնօրեն Գուրամ Ուրչուխիշվիլին:
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Թելավիում՝ կիրակի օրը՝ դեկտեմբերի 16-ին: