
Ուժեղ անձրևը վնաս է հասցրել Թելավիի մունիցիպալիտետի 4 գյուղի: Գետում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով բնակելի տների բակեր են ողողվել:
Ռուսթավի 2-ի հաղորդմամբ, տեղի բնակիչներն ասում են, որ խնդիրը վաղուց կա և իշխանություններին մեղադրում են անուշադրության մեջ: Տարածքն արդեն իսկ մաքրվում է Թելավիի քաղաքապետարանի ծանր տեխնիկայի օգնությամբ: