Վրաստանում իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդների պատկերներով հայտնված նախընտրական պաստառները բացատրվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նոր ռազմավարությամբ:
«Քաղաքի փողոցներում կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և «Վրացական երազանք»-ի այլ առաջնորդների նկարներով նախընտրական վահանակների տարածումը նոր ռազմավարության մաս է կազմում: Երկրորդ փուլի քարոզարշավի շրջանակներում թարմացվել են նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական վահանակները և կարգախոսը»,- Interpressnews-ին հայտնել են իշխող ուժից:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում հայտնվել են նախընտրական պաստառներ, որոնցում պատկերված են իշխող «Վրացական երազանք»-ի մի շարք առաջնորդներ: Քաղաքի փողոցներում տեղադրված վահանակների պաստառները մեծ տարածում են գտել նաև սոցիալական ցանցերում։
Նախագահական ընտրություններում իշխող ուժը սատարում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։