
The Guardian բրիտանական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին` այն որակելով օրինակելի։ «Վրաստանի 3,7 մլն բնակչության շրջանում կորոնավիրուս հաստատվել է ընդամենը 252-ի մոտ, մահացել է 3 մարդ»,-գրել է հրատարակչությունը:
«Մահացածներից երեքն էլ 79-86 տարեկան կանայք են, որոնք զուգահեռ այլ հիվանդություններով էին տառապում: Հնարավոր է սրա ետևում շատ գործոններ կան, սակայն մասնագետներն ասում են, որ երկիրը ժամանակին սահմանափակումներ է սահմանել ելումուտի հետ կապված, այդ թվում՝ հունվարից արգելվել են ավիաչվերթները Չինաստանից, մարտին փակվել են մանկապարտեզները, դպրոցները և համալսարանները, սա այն դեպքում, երբ վարակման դեպքերը քիչ են եղել»,- գրել է The Guardian-ը: