
Թբիլիսիում հունիսի 20-ին մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների պահանջներից մի քանիսը բավարարվել է: Հրաժարական է տվել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաև որոշում է կայացվել 2020 թվականից անցնել խորհրդարանական ընտրությունների համամասնական համակարգի: Եվս երկու պահանջ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և հունիսի լույս 21-ի գիշերվա ակցիայի մասնակիցներին ցրելու ժամանակ մոտ 300 ձերբակալվածներին ազատելը դեռեւս չեն իրականացվել: Այսուհանդերձ, երեկ եւ նախօրեին մի քանի տասնյակ ցուցարար ազատ է արձակվել, այդ թվում նաեւ նույն օրը բերման եթարկված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանը:
Բողոքի ցույցերի ընթացքում հատկապես աչքի են ընկնում յուրօրինակ պաստառները, որոնք էլ «Ալիք մեդիան» ամբողջացրել է մեկ ֆոտոռեպորտաժում: Պաստառներից շատերը հայհոյանք են պարունակում:



Մինչև ե՞րբ




