
Ավանդական սայաթնովյան «Վարդատոնն» այս տարի այլ էր: Մեծ աշուղին նվիրված օրը Թբիլիսիում սովորաբար համընդհանուր տոնախմբություն է դառնում, մարդաշատ ու ծաղկաշատ է լինում Մեյդան թաղամասը, թբիլիսաբնակներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհում Սայաթ-Նովային նվիրված հուշակոթողին, օրը լցվում է հայ ու վրաց ստեղծագործողների կատարումներով:
Պանդեմիան փոխել է նաև վիրահայերի ամենասիրելի տոներից մեկի սցենարը. այս տարի տոնը նշվեց սեղմ կազմով, «Թումանյանի տուն» գիտակրթական և մշակութային կենտրոնից ներկաները երթով իջան աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհեցին, ապա շարժվեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: