
Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասում՝ Կազբեգի պողոտայում, փլուզվել է 9 հարկանի բնակելի շենքի մուտքի պատշգամբը: Տեղեկությունը տարածում է Radio Tavisupleba-ն:
Նախնական տվյալներով` փլուզման պատճառն անհայտ է, դեպքի հետևանքով տուժածներ չկան։
«Շենքի կայունությունը պարզելու համար շենքը կենթարկվի փորձաքննության»,- ասել են Սաբուրթալոյի թաղապետարանից։
Նշվում է, որ ներկա պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայության ներկայացուցիչները։