
Թբիլիսիի Զուբալաշվիլիի փողոցում մարդ է վիրավորվել: Ըստ տեղեկությունների՝ անձը վիրավորվել է հրազենից։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` դիտավորությամբ առողջությանը ոչ ծանր վնաս պատճառելը և 236-րդ հոդվածով` հրազեն պահելը և կրելը: