![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot_20250107_144142_Messenger.jpg)
Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Թբիլիսիում ընթանում է «Ալիլո»-ի (Վրացական ժողովրդական երգ — հեղ.) մասնակիցների երթը։ Քիչ առաջ Առաջին Հանրապետության հրապարակից մի խումբ ուխտավորներ և երգիչներ ճանապարհ ընկան։ Երթը կավարտվի Սուրբ Երրորդություն տաճարում, որտեղ կկատարվի Սուրբ Ծննդյան պատարագ։
Այսօր «Ալիլո»-ի մասնակից երեխաները ողջ քաղաքում հավաքելու են վերմակներ և տաք հագուստ, որոնք օրվա վերջում կբաժանվեն անօթևանների ապաստարաններին և ուղղիչ հիմնարկներին։
2000 թվականին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերածնվեց «Ալիլո» երթի ավանդույթը։