
Թբիլիսիում 24 մետրանոց ավտոբուսների երթևեկը հնարավոր է: Քաղաքապետարանի տրանսպորտի ծառայության պետ Մամուկա Մումլաձեի խոսքերով, այս մասին ասվում է տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական SYSTRA ֆրանսիական ընկերության հետազոտությունում։
Նրա խոսքով, այս պահին քաղաքում երթևեկում է 8, 10 ու 12 մետրանոց ավտոբուսներ:
«Այժմ շեշտը դրված է 24 մետրանոց ավտոբուսների շահագործման վրա: Պետք է լրջորեն մտածենք այս մասին, քանի որ այլ կերպ չենք կարող քաղաքացիների պահանջները կատարել: Խոսքը մոտ 200 նոր ավտոբուսի ներկրման մասին է», — հայտարարել է Մումլաձեն:
Նա վստահեցրել է, որ քաղաքում ենթակառուցվածքային փոքր փոփոխություններից հետո 24 մետրանոց ավտոբուսները կարող են անարգել երթևեկել: Անշուշտ, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, նաև վարորդների վերապատրաստման խնդիր կա: «24 մետրանոց քիչ ավտոբուսներ կունենաք, սակայն ավելի արագ տեղաշարժվելու մեծ հնարավորություն»,- հայտարարել է Մումլաձեն: