
«Թբիլիսիում անցկացվել է Խոջալուի «ցեղասպանության» 28 ամյակի կապակցությամբ տեղեկատվական քարոզարշավ»,- այս մասին հայտնում է վրաց-ադրբեջանական NewsBureau լրատվական կայքը:
Ինչպես հայտնում է կայքը, ակցիան Թբիլիսիում անցկացրել են ադրբեջանցի երիտասարդները, ովքեր հագել են «արդարություն Խոջալուին» գրություններով ժիլետներ և ադրբեջաներեն, անգլերեն և վրացերեն լեզուներով հնչեցրել են կարգախոսը՝ «Ո՛չ օկուպացիային»:
Ակցիայի ընթացքում երիտասարդներն անցորդներին Խոջալուի դեպքերի վերաբերյալ բրոշյուրներ են բաժանել: