
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանը կենտրոնական կառավարության և Գերմանական վերակառուցման բանկի աջակցությամբ սկսում է նոր տրանսպորտային նախագիծ իրականացնել, որը ենթադրում է Թբիլիսիի փողոցներում խելացի տրանսպորտային համակարգի մշակում։
Կալաձեն ասել է, որ նշված նախագծի իրականացումը Թբիլիսիի համար կարևոր է քաղաքի բոլոր ուղղություններով կանոնավոր երթևեկության առումով՝ ինչպես մասնավոր մեքենաների, այնպես էլ հասարակական տրանսպորտի, հետիոտների ու հեծանվորդների համար։
«Համակարգը ներառում է տվյալների հարթակ, երթևեկության սենսորներ և հոսքի կառավարման տեխնոլոգիա, որը մեզ թույլ կտա ճշգրտորեն կառավարել Թբիլիսիի երթևեկությունը և կայանումը: Դա նաև կհեշտացնի հասարակական տրանսպորտի և շտապ օգնության բրիգադների տեղաշարժը։ Խելացի տրանսպորտային համակարգը կօգնի մեզ բարելավել ճանապարհային անվտանգությունը, նվազեցնել խցանումները և կարգի բերել շրջակա միջավայրը: Ծրագրի բաղադրիչներից է փողոցային ենթակառուցվածքների բարելավումը` ժամանակակից չափանիշներով հետիոտնային տարածքների, հեծանվային արահետների և ավտոբուսային միջանցքների ձևավորման միջոցով»,- ասել է Կալաձեն։
Քաղաքապետի խոսքով, ծրագրի շրջանակներում ձեռք կբերվեն և գործի կդրվեն ժամանակակից սարքավորումներ, կերաշխավորվի ծրագրային ապահովումը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 47 միլիոն եվրո, նախագիծը կիրականացվի առաջիկա 4 տարիների ընթացքում՝ միջազգային խորհրդատուների և ոլորտի փորձագետների ներգրավմամբ