«Դիդուբե» մետրոյի կայարանում ուղևորն ընկել է ռելսերի վրա։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնում են, որ այս պահին տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։ Ուղևորի առողջական վիճակի մասին դեռևս ոչինիչ հայտնի չէ։
Միջադեպի պատճառով մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանից դեպի «Կայարանի հրապարակ» ուղղությամբ մետրոյի շարժը դադարեցվել է։ Բացի այդ, կանգնեցվել են «Ախմետելիի թատրոնի» ուղղությամբ շարժվող բոլոր գնացքները։
Վարկեթիլիից եկող գնացքում հայտարարվել է, որ գնացքը գնալու է միայն «Կայարանի հրապարակ»։ Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ կտևի այդ խափանումը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր