
Թբիլիսիի Օրթաճալա թաղամասի Բեժան Կալանդաձեի և Վախթանգ Գորգասալիի փողոցների խաչմերուկում տրակտորը շրջվել է զառիթափից և մխրճվել երեք մեքենաների մեջ։
Տեղեկությունը, որն ի սկզբանե Ֆեյսբուքում տարածել էր «Իմ քաղաքը սպանում է ինձ» էջը, հաստատել են նաև ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ)։ Ըստ ՆԳՆ-ի՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել. զոհ չկա:
«Իմ քաղաքը սպանում է ինձ»-ը գրել է, որ, բացի երեք ավտոմեքենայից, տրակտորը հարվածել է նաև մեկ մարդու։ ՆԳՆ-ից չեն հաստատել, սակայն հայտնել են, որ միջադեպի հետևանքով երկու մարդ է տուժել։
Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը։