
Նոյեմբերի 9-ին Թբիլիսիի բուսաբանական այգում տեղի կունենա մեղրի փառատոն: Միջոցառումը կազմակերպում է Վրաստանի մեղվագործ-ֆերմերների ասոցիացիան:
Փառատոնին կներկայացվի Վրաստանի տարբեր շրջաններից բերված մեղրի բազմաթիվ տեսակներ։ Ներկաները հնարավորություն կստանան համտեսել և ձեռք բերել։
Մեղրի փառատոնին կներկայացվեն նաև վրացական այլ արտադրանքներ՝ տարբեր շրջանների գինի, չուրչխելա, թեյ, պանիր, հացաբուլկեղեն և այլն:
Փառատոնը բաց կլինի առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 18:00-ն: