Կորոնավիրուսով պայմանավորված պահանջներն անտեսելու համար Թբիլիսիում գործող ավելի քան 30 ռեստորան և 10 գիշերային ակումբ է տուգանվել։
Հիմնական խախտումները կապված են հեռավորության պահպանման պահանջն անտեսելու և ախտահանման կանոնները խախտելու հետ։
10.000 լարիով տուգանվում են Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, անհատ ձեռնարկատերերը տուգանվում են 2000 լարիով։
Մայրաքաղաքում խիստ ստուգումներ են նաև սննդի և հագուստի վաճառակետերում` այդ թվում նաև Քութայիսիում և Բաթումիում։
Ընդ որում՝ առաջին փուլում պարտադիր պահանջների մասին տեղեկատվություն է տրամադրվում, դրանից հետո միայն տուգանքներ են նշանակվում։