Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ տաքսու վարորդները ցույց են անցկացնում՝ պահանջելով հետաձգել տեխզննման մասին նոր կանոնակարգի կիրառումը։ Տաքսիստները պահանջում են նաև քաղաքապետ Կախա Կալաձեի հետ հանդիպում:
Տաքսիստներից ոմանք ասում են, որ տարեկան երկու անգամ պարտադիր տեխզննում անցնելը, ինչպես նաև աջ ղեկով և երկդռնանի մեքենաների համար նախատեսված սահմանափակումները պետք է վերանայվեն:
Հիշեցնենք, որ ըստ նոր կանոնակարգերի, Վրաստանում շահագործվող տաքսիները ստիպված կլինեն տեխզննում անցնել տարվա ընթացքում երկու անգամ:
Տաքսիները պարբերաբար տեխզննում կանցնեն մեքենայի արտադրման տարեթվից մեկ տարի անց, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տեխզննումը տեղի կունենա 6 ամիսը մեկ անգամ: