Վրաստանի «Մթավարի» ալիքի փոխանցմամբ, Թբիլիսիում հատուկ ջոկատայինները տանջամահ են արել 24-ամյա երիտասարդի։ Ալիքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին Վարկեթիլի թաղամասի գերեզմանոցում, որտեղ ՆԳՆ-ի աշխատակիցները ծեծել են և դանակով վիրավորել երիտասարդին, ապա մերկացրել և գերեզմանոցից մի քանի կմ հեռավորության վրա թողել։ Ըստ տեղեկատվության ծեծի է ենթարկվել նաև մահացածի եղբայրը։
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, երիտասարդը մահացել է հիվանդանոցում, իսկ սպանության համար հունվարի 5-ին ձերբակալվել է մեկ անձ։
Ձերբակալվածը ՆԳ նախարարության գործող աշխատակից է, այդ իսկ պատճառով գործը վարում է դատախազությունը։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 126-րդ, 117-րդ հոդվածի 6-րդ մասով և 143-րդ հոդվածներով։