Թբիլիսիի Դոլաբաուրի փողոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս բանվորը վայր է ընկել և տեղում մահացել: Տեղում աշխատում են իրավապահները:
Ըստ առկա տեղեկությունների, բանվորը աշխատելիս է եղել կառուցվող շենքի վերելակի հատվածում, ընկել է վերելակի անցքի մեջ:
ՆԳՆ-ն քննությունը է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում, որի հետևանքով մարդ է մահացել: