
Լուսանկարը՝ «Նեթգազեթի» պարբերականի
Թբիլիսիի համալսարանական փողոցում շինաշխատանքներ կատարելիս մահացել է Ջաբա Քամադաձեն, ով նաև քաղաքացիական ակտիվիստ էր։
Աշխատանքի տեսչությունից հայտնում են, որ դեպքի ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում։
Քամադաձեի ընտանիքի բարեկամներից մեկը Pirveli Tv-ին ասել է, որ իրեն ցույց են տվել տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ցած ընկնում շինարարական ճոպանը, որում եղել է Ջաբա Քամադաձեն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն, թե որ հոդվածով՝ նախարարությունը չի նշել։