
Ռուս դիվանագետ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ եկող ամիս Թբիլիսիում կբացվի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոն։
«Անկասկած, դեկտեմբերի կեսերին Թբիլիսիում բացվելիք ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը կարևոր դեր կխաղա Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների զարգացման գործում», — Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կարասինը:
Հիշեցնենք՝ գրեթե 5 ամիս տևած դադարից հետո Պրահայում նոյեմբերի 28-ին կայացավ Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը: