Վրաստանի ներքին գործերի նախարության ճանապարհային ոստիկանության դեպարտամենտի տեղեկատվությամբ` ընդդիմադիր ուժերի հավաքի հետ կապված` սահմանափակվել է մեքենաների երթևեկությունը` Թբիլիսիի որոշ փողոցներում։
Մասնավորապես, հասարակական կարգը պահպանելու նպատակով արգելվել է Մելիքիշվիլի և Կոստավա փողոցներում մեքենաների շարժը, փակվել են Ռուսթավելի պողոտան ու դրան հարող փողոցները. Ճավճավաձե, Լաղիձե, Բեսիկի, Ճիճինաձե, Ապրիլի 9-ի, Ջորջաձե, Ճանտուրիայ, Աբաշիձե, Մեսխիա:
ՆԳՆ-ն առաջակում է վարորդներին` օգտվել այլընտրանքային ճանապարհներից, տեղում պարեկային ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում:
Ուղիղ. «Հանուն ազատության». Երթ Թբիլիսիում. Ռուսթավելի պողոտան փակ է