Թբիլիսիի Չուղուրեթի թաղամասում՝ «իտալական բակում», երեկ երեկոյան պատշգամբ է փլուզվել, 74-ամյա կինը պատշգամբից ընկել է և մահացել։
Հարևանների խոսքով՝ ինչ–որ աղմուկի ձայն են լսել գիշերը և վազել ու հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ ստացած տարեց կնոջը։ Մինչ շտապօգնության ժամանումը կինը մահացել է։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին, գիշերը ժամը երկուսին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Բնակիչներն ասում են, որ շենքը խարխուլ է, երկար ժամանակ է վերանորոգման կարիք ունի, և քաղաքապետարանը համաձայնել է համաֆինանսավորել, բայց խնդիրը ձգձգվել է, քանի որ դեռևս ոչ բոլոր բնակարանների սեփականատերներն են համաձայնել նախագծին։
Փորձագետների կարծիքով՝ քաղաքի հին հատվածում մի քանի հազար տներ շտապ նորոգման կամ վերակառուցման կարիք ունեն։