Վրաստանի մայրաքաղաքում փուլ առ փուլ թարմացվում է հասարակական տրանսպորտը, սակայն, օգտագործվող վառելիքը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին:
Այս մասին նշված է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, որտեղ ներկայացվում են օդի աղտոտվածության ու շրջակա միջավայրի առկա իրավիճակի պատճառով երևան եկած մարտահրավերները, նախանշվում են նաև խնդիրները լուծելու ուղիները:
Զեկույցում նշվում է, որ հիմնականում այդ պատճառով օդի աղտոտվածության ցուցանիշը բարձր է Թբիլիսիում։
Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվության համաձայն, չնայած հասարակական տրանսպորտի տեխնիկական բարելավմանը, միևնույնն է օդի աղտոտվածության հարցն օրակարգում է մնում: