
Թբիլիսիում օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը տրանսպորտային միջոցների արտանետումներն ու շինարարական փոշին է: Այս մասին հայտարարել է Վրաստանի բնապահպանության և բնական ռեսուրսների կոմիտեի նախագահ Կախա Կուճավան խորհրդարանի լիագումար նիստին՝ ներկայացնելով Թբիլիսիում մթնոլորտային օդի աղտոտման վերաբերյալ զեկույցը:
Նրա խոսքերով, օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը հին ավտոբուսներն ու միկրոավտոբուսներն են, ինչպես նաև վատ որակի վառելիքը։
Օդի աղտոտման լուրջ խնդիրներից է նաև շինարարական փոշին: Կուճավան հայտնել է, որ Թբիլիսիում շինարարական փոշու վերաբերյալ կանոնակարգ և պատժամիջոցներ չկան: