Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Սաբուրթալո թաղամասում նախատեսվում է նոր հանգստի գոտի բացել:
Կալաձեն նշել է, որ քաղաքային իշխանությունների համար կարևոր է մայրաքաղաքում հանգստի գոտիների կազմակերպումը, այդ թվում՝ եղածների վերանորոգումը։
«Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացրել… Քաղաքաշինության ոչ պատշաճ զարգացման արդյունքում հանգստի գոտիների պակաս կա։ Փորձում ենք գտնել տարածքներ, որտեղ հնարավոր կլինի այդպիսի գոտիներ ստեղծել: Վերջին տարիներին Սաբուրթալոյի թաղապետարանը նման չորս ծրագիր է իրականացրել:
Բանակցությունների արդյունքում այս անգամ Թբիլիսիի քաղաքապետարանին է վերադարձվել մասնավոր սեփականություն հանդիսացող McDonald’s ռեստորանային ցանցին հարող 1 700 քմ հողատարածք, որտեղ կկառուցվի ևս մեկ հանգստի գոտի»,- ասել է Կալաձեն։
Ըստ քաղաքապետի՝ ծրագրի արժեքը 250 հազար լարի է:
Նրա խոսքով, տարածքում ըստ նախնական հատակագծի կկազմակերպվի հետիոտնային արահետ, կտեղադրվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգեր, հանգստի աթոռներ, աղբամաններ, շատրվան։ Բացի այդ, կիրականացվեն կանաչապատման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։