
Թբիլիսիում նախատեսվում է դաշտային վրաններ տեղադրել, որտեղ քաղաքացիները կկարողանան կորոնավիրուսի թեստ հանձնել:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ թեստ հանձնելը կլինի ըստ ցանկության և անվճար: Կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը առաջիկայում որոշում կկայացնի, թե կոնկրետ որտեղ են տեղադրվելու նշված վրանները:
Այս պահի դրությամբ Վրաստանում նմանատիպ վրաններ բացվել են Աջարիայի տարածքում, որը կարմիր գոտի է համարվում երկրում: Օրվա ընթացքում նոր վարակվածների գերակշիռ մասը հենց Աջարիայի շրջանից են: Քաղաքացիներն այստեղ կորոնավիրուսի թեստ կարող են հանձնել անվճար: