
Թբիլիսիի քաղաքապետարանն սկսել է Խաղաղության կամրջի վերանորոգումը, այսօր հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Քաղաքապետի խոսքով, ձախ ափի բետոնե ծածկը վնասվել է, աստիճանները դեֆորմացվել են, անհրաժեշտ է նաև փոխարինել լուսավորության անսարք հատվածը։
Վերանորոգման աշխատանքների ընթացքում Խաղաղության կամուրջը որոշ ժամանակ փակ կլինի։
Կամրջի վերանորոգումը կարժենա 1 մլն 400 հազար լարի, իսկ վերականգնման աշխատանքը նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին։
Խաղաղության կամուրջը հետիոտնային կամուրջ է Մտկվարի (Քուռ) գետի վրա։ Կամուրջը պաշտոնապես բացվել է 2010 թվականի մայիսին, Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում: