
Թբիլիսիում մեկնարկել է «Փառք Ուկրաինային» խորագրով վեցերորդ միջազգային համաժողովը։ Համաժողովը սկսվել է Ուկրաինայի և Վրաստանի օրհներգերով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ուկրաինայում զոհվածների հիշատակը։
Կազմակերպիչների խոսքով, համաժողովում կքննարկվեն ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված քաղաքական և անվտանգության, ժամանակակից ժողովրդավարության առջև ծառացած սպառնալիքները։
Վրաստանի մայրաքաղաքում բացված համաժողովը, որին մասնակցում են առաջնորդներ Եվրոպայից և Միացյալ Նահանգներից, կշարունակվի նաև սեպտեմբերի 6-ին։
Համաժողովն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2014 թվականից։ Կազմակերպիչներն են Արիզոնայի պետական համալսարանի ՄակՔեյնի միջազգային առաջնորդների ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Վրաստանի տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը (EPRC):