Թբիլիսիի Հուալինգ պլազայի մոտ ավտոմեքենա է այրվել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեքենայի հրկիզվելու հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Ըստ շրջող լուրերի՝ հրկիզմանը նախորդել է ավտովթարը։ Ըստ տեղեկությունների` վարորդը չի կարողացել կառավարել մեքենայի ղեկը, որի հետևանքով հարվածել է բեռնատարին, ապա՝ սյանը։