
Էրեկլե Երկրորդի արձանը կտեղադրվի Կախեթի մայրուղու վրա։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, արձանը կտեղադրվի մայրուղու վրա՝ ՆԳՆ-ի հարևանությամբ, որտեղ քաղաքապետարանը կիրականացնի այգու վերականգնման նախագիծը։
«Մեր պարտքն է պատշաճ կերպով հարգել Վրաստանի պատմությունն ու բոլոր հերոսներին։ Մեր հերոս Էրեկլե Երկրորդ թագավորի անձնազոհությունն ու իմաստությունը պահպանեց Վրաստանի քրիստոնեական ինքնությունը, որը մեր Եվրոպական ինքնության անբաժան մասն է։
Ի պատիվ մեր ազգային հերոս Էրեկլե Երկրորդի, նրա հուշարձանը, ըստ Մերաբ Մերաբիշվիլիի էսքիզի, կկանգնեցվի Կախեթիի մայրուղու վրա՝ ՆԳՆ-ի մոտ, որտեղ քաղաքապետարանն իրականացնում է այգու վերականգնման նախագիծը», — ասել է վարչապետը։